Շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին լսել քննիչ հանձնաժողովում. Քոչարյան
Քաղաքական
13:06 16/11/2023
Հայաստան

Շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին լսել քննիչ հանձնաժողովում. Քոչարյան

«Շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին լսել քննիչ հանձնաժողովում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա հայտնեց, որ քննիչ հանձնաժողով հրավիրելու գրությունն արդեն ուղարկվել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին, սպասում են արձագանքին։

«Գրության մեջ հստակ արձանագրել էի, որ ինքը կոնկրետ ասի, որ օրն է իրեն հարմար, որ մինչև դեկտեմբեր ամիսն անպայման գա հանձնաժողով և այն հարցերը, որոնք պարտադիր պետք է իրեն ուղղենք,  կարողանանք  այդ հնարավորությունից օգտվել»,- ասաց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ մինչև 44-օրյա պատերազմը՝ մինչև 2020 թ. մայիս Սամվել Շահրամանյանը եղել է Արցախի ԱԱԾ ղեկավարը։

Ա. Քոչարյանը նաև հայտնեց, որ քննիչ հանձնաժողով է հրավիրվել 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը։

«Այսօր առավոտյան խոսել եմ նաև Ջալալ Հաությունյանի հետ։ Այստեղ մի փոքր իրավական խնդիր կա, եթե դա էլ լուծվի, կարծում եմ՝ նա էլ կկարողանա մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ չներկայանալու դեպքում քննիչ հանձնաժողովը ոչինչ չի կարող անել, բայց այն օրենսդրական նախաձեռնությունը, որ պատրաստել են, ապագայում քննիչ հանձնաժողովներին հնարավորություն կտա, որ իր կողմից հրավիրյալները չունենան հնարավորություն չներկայանալու քննիչ հանձնաժողով։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է դեկտեմբերի 3-ին։

Placeholder
Շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին լսել քննիչ հանձնաժողովում. Քոչարյան