Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված
Իրավունք
17:48 16/11/2023
Հայաստան

Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված։

«Վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվել է և նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնվել է անփոփոխ։
Որոշումը դեռ չենք ստացել»,- հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ 

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2023թ․ hունիսի 15-ին ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։

Placeholder
Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված