Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված  ԱԳ նախարարների հանդիպմանը
Քաղաքական
15:29 16/11/2023
Աշխարհ

Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը

«Նման պայմաններում Բաքուն հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպմանը մասնակցելուց»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ աձագանքելով է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հայտարարություններին։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարությունները որակել է  «միակողմանի, կողմնակալ, անարդյունավետ, ան հիմն ու անընդունելի»։

«Մենք լսումներն ու այդ մեկնաբանությունները համարում ենք հարված ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում։ Ադրբեջանի հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն անտեղի են և խաթարում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանը նաև սպառնացել է ԱՄՆ-ին. «Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից։ Նման պայմաններում անտեղի ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան։

Ավելին, ԱՄՆ-ի նման միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի իր միջնորդական դերը»,-ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ասված է  Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Placeholder
Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված ԱԳ նախարարների հանդիպմանը