Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին
Քաղաքական
16:00 16/11/2023
Տարածաշրջան

Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովում նախարարության 2024թ-ի բյուջեի քննարկումների ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև քուրդ զինյալների դեմ տարվող գործողություններին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատմանն ուղղված մի նոր հնարավորության պատուհան է բացվել։ Հոuսով ենք, որ Հայաստանը կգործի այդ գիտակցումով»,- նշել է նախարարը, փոխանցում է Էրմենիհաբերը։

Անդրադառնալով  քուրդ զինյալների դեմ գործողություններին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, ապա ըստ Գյուլերի՝ 2015-ից ի վեր Թուրքիայում, Սիրիայում ու Իրաքում քրդական ուժերի դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է 39․211 զինյալ։  Իսկ այս տարի սպանված քուրդ զինյալների թիվը հասնում է 1868-ի։
 

Placeholder
Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին