Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում
Տարածաշրջան
18:25 16/11/2023
Տարածաշրջան

Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում

Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում: Aliq.ge-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:

Ըստ տեղեկության՝ նոյեմբերի 16-ի ժամը 15:30-ից 17:30-ը միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ընթացող ճանապարհային աշխատանքների պատճառով ժամանակավոր սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Նույն տեղեկության համաձայն, սակայն, կցորդիչներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակված կմնա մինչև ժամը 19:00-ն։

Placeholder
Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում