Փաշինյանի գնահատմամբ՝ 2024-ի բյուջեն պատմական է
Քաղաքական
11:25 16/11/2023
Հայաստան

Փաշինյանի գնահատմամբ՝ 2024-ի բյուջեն պատմական է

«2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, իմ գնահատմամբ, պատմական ժամանակների պատմական բյուջե է»,- Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա բացատրեց, թե ինչու է բյուջեն, իր գնահատմամբ, պատմական. «Շատ կոնկրետ պատճառով. եկամտային մասը  2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է՝  ավելանալով 1 տրիլիոն 334 միլիարդ դրամով կամ շուրջ 3 միլիարդ դոլարով։

Ավելի քան կրկնապատկվում է  նաև բյուջեի ծախսային մասը»։

Փաշինյանը հայտարարեց, որ 2024 թ. բյուջեով 2018-ի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը, բայց սա պատերազմի նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների  պաշտպանվածության զգացողությունը  խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիք է։

«Վստահ եմ՝ մեր բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու  որևէ մտադրություն չունենք։ Այդ առումով  մեր զինված ուժերի  բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ  արտահայտվող անհանգստությունները անկեղծ չեմ հանարում երկու պառճառով. նախ յուրաքանչյուր ինքիշխան պետության  ոչ միայն  իրավունքը,  այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, երկրորդ՝ վերջին 10 տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը  Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի է եղել և, ըստ էության, շարունակում են մնալ այդպիսին»,- ասաց Փաշինյանը։

 

Placeholder
Փաշինյանի գնահատմամբ՝ 2024-ի բյուջեն պատմական է