Բայդենը Սի Ծինփինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել
Քաղաքական
08:44 16/11/2023
Աշխարհ

Բայդենը Սի Ծինփինի հետ հանդիպումն արդյունավետ է անվանել

ԱՄՆ նախագահը  Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններն արդյունավետ է անվանել։

«Ես կարծում եմ, որ մենք որոշակի առաջընթացի ենք հասել», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամն, այս մասին ասել Է Բայդենը ՉԺՀ նախագահի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Նա նաև նշել է՝ հանդիպումը, որը տևել է մի քանի ժամ, «ամենակառուցողական և արդյունավետներից մեկն էր, որն ունեցել են նախկինում»։

ՏԱՍՍ-ն էլ գրում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել երկու երկրների զինվորականների միջև բարձր մակարդակի երկխոսությունը:

«Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են վերականգնել բարձր մակարդակի շփումը երկու երկրների զինված ուժերի միջև հավասարության և հարգանքի հիման վրա, ինչպես նաև ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպումները»,- ասվում է հաղորդագրությունում։
 

Placeholder