ԱՄՆ Սենատը համաձայնեցրել Է բյուջեի նախագիծը, որը բացառում է Իսրայելին եւ Ուկրաինային օգնությունը
Քաղաքական
10:10 16/11/2023
Աշխարհ

ԱՄՆ Սենատը համաձայնեցրել Է բյուջեի նախագիծը, որը բացառում է Իսրայելին եւ Ուկրաինային օգնությունը

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել կառավարությանը ֆինանսավորելու օրինագծին՝ առանց Իսրայելի և Ուկրաինայի լրացուցիչ օգնության, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։

«Սենատն ընդունեց  օրենքի նախագիծ՝ կառավարության աշխատանքը շարունակելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ օրինագծին կողմ է քվեարկել 87 սենատոր, դեմ՝ 11-ը:

Նոյեմբերի 14-ին Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին. 336 կոնգրեսական կողմ է արտահայտվել, 95-ը՝ դեմ, այժմ փաստաթուղթը կուղարկվի նախագահ Ջո Բայդենին ստորագրման համար։

 

Placeholder