Իսրայելի դեսպանը պատմել է, թե որքան կտևի հակամարտությունը Գազայի հատվածում
Քաղաքական
12:33 16/11/2023
Աշխարհ

Իսրայելի դեսպանը պատմել է, թե որքան կտևի հակամարտությունը Գազայի հատվածում

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը լրատվամիջոցներին հայտնել է, որ Գազայի հակամարտության ներկայիս փուլը, որն ունի բարձր ինտենսիվություն, կարող է շաբաթներ տևել, բայց պարտադիր չէ, որ ավարտի հակամարտությունը:

«Ես կասեի, որ ներկայիս փուլը, որը բնութագրվում է բարձր ինտենսիվությամբ, կարող է շաբաթներ տևել, բայց դա չի նշանակում, որ պատերազմը կավարտի,  քանի որ նույնիսկ այս փուլից հետո դեռ շատ ռազմական ենթակառուցվածքներ և հազարավոր զինված ահաբեկիչներ կլինեն Գազայում», - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ,  հայտարարել է նա։

Նա նաև նշել է՝ դա չի նշանակում, որ իսրայելական բանակը կշարունակի իր գործողությունները Գազայի հատվածում «նույն ինտենսիվությամբ», որով այժմ գործողություններ են իրականացվում։
 

Placeholder