Անատոլի Սիդորով. Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու փաստաթղթեր չի ներկայացրել
Քաղաքական
16:04 16/11/2023
Աշխարհ

Անատոլի Սիդորով. Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու փաստաթղթեր չի ներկայացրել

Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին կազմակերպությունից դուրս գալու մասին։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է  ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

«Հայաստանի ղեկավարության կողմից պաշտոնական հայտարարություններ չեն եղել,  որ Հայաստանը դուրս է գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, չեն եղել։  Նման փաստաթղթեր չեն եղել, ես անձամբ չեմ տեսել»,- ասել է Սիդորովը  Մոսկվայում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝  նա  շեշտել է, որ խոսք անգամ չկա այն մասին, որ ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը Կովկասի նկատմամբ, անգամ որևէ մեկի մտքում նման բան չկա։

Նա հույս է հայտնել, որ ՀԱՊԿ կազմի մեջ մտնող պետությունների իմաստուն ղեկավարները  կգտնեն  մի լուծում այն դժվարություններին, որոնց միջով հիմա անցնում է Հայաստանը։

«Այն, որ Հայաստանը որոշակիորեն սահմանափակ մասնակցություն է ունեցել 2023 թվականին անցկացված համատեղ միջոցառումներին, կարող է պայմանավորված լինել  երկրում տարբեր իրավիճակներով, և այստեղ մենք որոշումներ չենք քննարկում։ Միաժամանակ նրանք մասնակցում են օրենսդրական գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի վերանայմանը, ինչպես նաև մշտական գործող կանոնադրական մարմինների գործունեության ֆինանսավորմանը, հետևաբար, գործընթացը շարունակվում է»,- ասել է Սիդորովը։


 

Placeholder
Անատոլի Սիդորով. Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու փաստաթղթեր չի ներկայացրել