ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները.  Արթուր Խաչատրյան
Քաղաքական
10:58 16/11/2023
Հայաստան

ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները. Արթուր Խաչատրյան

«Առաջարկվող բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։ Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգութային մարտահրավերներին»,- Ազգային ժողովում 2024 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով,  Արցախի բռնակցման, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 ք կմ տարածքի բռնազավթման պայմաններում պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը  բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի  հետևանքով ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը,  ագրեսիվ հռետորաբանությունը։

«Պաշտպանական բյուջեի  նվազումը տեղի է ունենում 2024 թ.  նախատեսված պետական բյուջեի ծախսային մասի 16 տոկոսով պայմանավորված աճի պայմաններում, փոխարենը 18 տոկոսով  ավելացվում է ՆԳՆ բյուջեն։ Փաստորեն, ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու նրա հովանավոր Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները»,- ասաց Ա. Խաչատրւանը

Placeholder
ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան, այլ ՀՀ քաղաքացիները. Արթուր Խաչատրյան