ԵՊՀ պայթյունի հետևանքով զոհվածը կանաչապատման աշխատակից է
Առողջություն
12:40 17/11/2023
Հայաստան

ԵՊՀ պայթյունի հետևանքով զոհվածը կանաչապատման աշխատակից է

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մասնաշենքի նկուղում պայթյունիցն հետևած հրդեհի հետևանքով մահացել է կանաչապատման բաժնի աշխատակիցը։

ԵՊՀ ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը հայտնեց, որ 3 վիրավորներից մեկը եղել է ոստիկանության աշխատակից։ 
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախնական վարկածով հոսանքի տատանումից հրդեհ է բռնկվել Երևանի պետական համալսարանի առաջին մասնաշենքի նկուղային հարկում։

«Մասնաշենքում տեղակայված է մի քանի ֆակուլտետ (նաև Քիմիայի ֆակուլտետը), բայց քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի սենյակը, որտեղ տեղի է ունեցել հրդեհը։

Նախնական տվյալներով պատահարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեք մարդ՝ հոսպիտալացվել։ Տուժածները ուսանողներ չեն, նրանք տարհանվել են»,-հայտնում են ԵՊՀ-ից։
 

Placeholder
ԵՊՀ պայթյունի հետևանքով զոհվածը կանաչապատման աշխատակից է