ՄՔԴ. Հայաստանը դատարանի անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին
Քաղաքական
17:23 17/11/2023
Հայաստան

ՄՔԴ. Հայաստանը դատարանի անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին

Հայաստանը պաշտոնապես կմիանա Միջազգային քրեական դատարանին 2024 թվականին: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ։

«Հայաստանի համար Կանոնադրությունն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա կանոնադրությանը միացած 124-րդ պետությունը և Արևելյաեվրոպական խմբից՝ 19-րդ պետությունը»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Երևանը նոյեմբերի 14-ին պաշտոնապես փաստաթղթեր է ներկայացրել Հռոմի ստատուտը վավերացնելու համար։

ՄՔԴ-ի իրավասությունը չեն ճանաչել Ռուսաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան։

Placeholder
ՄՔԴ. Հայաստանը դատարանի անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ին