Մոսկվայում բանկի դիմաց 300 մլն ռուբլի գողացած անձինք հայտնվել են տեսախցիկի օբյեկտիվում
Իրավունք
23:41 17/11/2023
Աշխարհ

Մոսկվայում բանկի դիմաց 300 մլն ռուբլի գողացած անձինք հայտնվել են տեսախցիկի օբյեկտիվում

Մոսկվայի դատախազությունը հրապարակել է մայրաքաղաքի Պրեսնենսկի Վալում բանկի կողոպուտի տեսանյութը։ Տեսանյութը հրապարակվել է գերատեսչության Telegram ալիքում։

«Անհայտ անձինք մեքենայով մոտեցել են տղամարդկանց, մի քանի կրակոց արձակել նրանց ուղղությամբ, բացահայտ հափշտակել խոշոր չափի գումար, ապա դեպքի վայրից դիմել փախուստի»,-դեպքի զարգացման նախնական վարկածը նկարագրել է դատախազությունը։

Գերատեսչությունից հայտնել են, որ աշխատանքներ են իրականացնում ավազակային հարձակման դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու և ավազակային հարձակման մեջ ներգրավված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

«ՌԻԱ նովոստի»-ն հայտնել էր, որ մի խումբ հանցագործներ Մոսկվայում բանկ են թալանել՝ 300 մլն ռուբլու չափով։ Պարզաբանվում է, որ թալանվել է ոչ թե բանկի շենքը, այլ բանկոմատից բանկի շենք գումար տեղափոխող առաքիչները։ Telegram 112 ալիքի տվյալներով՝ հանցագործները վարել են Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Placeholder