Իրական սեփականատերը հայտնի է, բայց ես չեմ ասի հիմա, թե ով է. Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին
Տնտեսություն
16:05 17/11/2023
Հայաստան

Իրական սեփականատերը հայտնի է, բայց ես չեմ ասի հիմա, թե ով է. Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին

«Հայտը նայվել է, ներկայացված տեղեկատվությունը գործընկերների հետ ևս մեկ անգամ ստուգվել է և արդյունքում հավանություն է տրվել վաճառքին»,-կառավարությն դիմաց տված ճեպազրույցում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե իր ղեկավարած նախարարությունը և ԱԱԾ-ն պետական շահի տեսանկյունից վտանգավոր տարրեր չե՞ն տեսել, երբ հավանություն են տվել «ՄՏՍ Հայաստանի» 100% բաժնեմասի վաճառքի գործարքին:

Հարցին, թե ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չա, որ շուրջ երկու միլիոն բաժանորդ ունեցող կապը վաճառքի է հանվում՝ նախարարը պատասխան հարցը հնչեցրեց. «Դուք այդտեղ տեսնո՞ւմ եք ազգային անվտանգության սպառնալիք»:

Խաչատրյանը չցանկացավ հրապարակել, թե բաժնետոմսերը գնած «Ֆեդիլքո Գրուպ Լիմիրիդ» ընկերության իրական սեփականատերը ով է՝սկզբից հայտնելով, որ չի հիշում անունը, հետո այլ պատասխան տվեց:

«Իրական սեփականատերը հայտնի է, բայց ես չեմ ասի հիմա, թե ով է»,-ասաց ԲՏԱ նախարարը:

Նա չարձագանքեց նաև հարցին, ըստ որի X-Բեթ բուքմեյքերական ընկերությունն է փորձում մտնել շուկա և լուր կա, որ այն ցանկանում է անել շուրջ երկու միլիոն բաժանորդ ունեցող ընկերության գնման գործարքի միջոցով:

Ռոբերտ Խաչատրյանը չպատասխանեց լրագրողների մյուս հարցերին և հեռանալով հորդորեց գրավոր դիմել նախարարությանը:

Placeholder