Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Oդերևութաբանները առաջիկա օրերը Ստամբուլում հայտարարել են վտանգի նարնջագույն մակարդակ
Օդերևութաբանները հանգստյան օրերին Ստամբուլում հայտարարել են վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ՝ պայմանավորված ժամում մինչև 110 կիլոմետր արագության փոթորիկներով և տեղատարափ անձրևներով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ նախազգուշացումները տարածվում են նաև Թուրքիայի մի շարք այլ շրջանների վրա։
«Շաբաթ առավոտից Մարմարա ծովի ողջ տարածաշրջանում և Ստամբուլում սպասվում է հյուսիս-արևմտյան 50-70 կիլոմետր ժամ արագությամբ քամի-փոթորիկ, իսկ կիրակի օրը այն կուժեղանա մինչև 70-90 կիլոմետր ժամ, տեղ-տեղ՝ ժամում մինչև 110 կիլոմետր»,-ասված է օդերևութաբանության գլխավոր վարչության նախազգուշացման մեջ։ Սպասվում են նաև հորդառատ անձրևներ:
Օդերևութաբանները զգուշացրել են, որ փոթորիկը կարող է արմատախիլ անել ծառերը և պոկել տանիքները:
Ստամբուլի նահանգների ղեկավարները նաև հորդորել են քաղաքացիներին զգույշ լինել ջրհեղեղի վտանգի և տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով։
Օդերևութաբանները նախազգուշացրել են Թուրքիայի շատ շրջաններում հզոր փոթորիկների մասին, նասնավորապես՝ արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգից մինչև արևելքում Էրզրում, ներառյալ առողջարանային Անթալիա նահանգը:
Թուրքական ավիաուղիները շաբաթ օրը հայտարարել է շուրջ 40 ներքին և միջազգային չվերթերի չեղարկման մասին։