Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները պարտվել են չորրորդ խաղափուլում
Սպորտ
08:17 17/11/2023
Հայաստան

Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները պարտվել են չորրորդ խաղափուլում

Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1:3 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին, որն այժմ առաջնության միանձնյա առաջատարն է:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի կանանց հավաքականը 0.5:3.5 հաշվով պարտվել է Ֆրանսիայի թիմին, որն այժմ կիսում է 1-ին հորիզոնականը Ադրբեջանի թիմի հետ։

Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:

6-րդ խաղափուլը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 17-ին:

Այս խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Սերբիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Հունաստանի թիմի հետ:
 

Placeholder
Շախմատի թիմային ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները պարտվել են չորրորդ խաղափուլում