Մբապեն հրաժարվել է մեծ բոնուսից
Աշխարհում
14:45 18/11/2023
Աշխարհ

Մբապեն հրաժարվել է մեծ բոնուսից

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է 80 միլիոն եվրոյից, որը պետք է վաստակեր ֆրանսիական ակումբում ունեցած պայմանագրով։ Այս մասին  հաղորդում է RMC Sport-ը։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս որոշման նախաձեռնողը հենց ինքը՝ խաղացողն էր։ Հավանաբար, նա ուզում է իր գործողություններով ցույց տալ, որ փողն առաջին տեղում չէ։

2022 թվականի մայիսին ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ, որը ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Միևնույն ժամանակ, այլ աղբյուրներ նշել են, որ ֆուտբոլիստն արդեն հաստատել է համաձայնագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։ Արդյունքում իսպանական ակումբ տեղափոխությունն այդպես էլ չկայացավ։
 

Placeholder
Մբապեն հրաժարվել է մեծ բոնուսից