Բորել. Միայն Պաղեստինի իշխանությունը կարող է կառավարել Գազայի հատվածը
Քաղաքական
17:05 18/11/2023
Աշխարհ

Բորել. Միայն Պաղեստինի իշխանությունը կարող է կառավարել Գազայի հատվածը

Գազայի հատվածի կառավարումն իսրայելական ռազմական գործողության ավարտից հետո պետք է անցնի Պաղեստինի ազգային վարչակազմին։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարողանա վերահսկել Գազայի հատվածը։ Այսպիսով, ո՞վ կարող է ստանձնել այդ գործառույթը: Ես կարծում եմ, որ միայն Պաղեստինի իշխանությունը»,- ասել է Բորելը։

Միաժամանակ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ կլինի վերահսկողության տակ վերցնել Գազայի հատվածը միայն այն պայմանով, որ սկսվի Պաղեստին պետության ստեղծման գործընթացը։

 

Placeholder