ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Գազայում մարդիկ հայտնվել են թակարդում և չեն կարողանում փրկվել
Աշխարհում
09:28 18/11/2023
Աշխարհ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Գազայում մարդիկ հայտնվել են թակարդում և չեն կարողանում փրկվել

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը Գազայի հատվածում հակամարտությունը եզակի է անվանել, քանի որ մարդիկ հայտնվել են անկլավում Իսրայելի շրջափակման պատճառով և չեն կարողանում փրկվել:

«Սա եզակի իրավիճակ է, քանի որ շատ տեղերում մարդիկ կարող են հեռանալ, բայց այստեղ (Գազայի հատվածում) նրանք չեն կարող որևէ տեղ հեռանալ շրջափակման պատճառով։ Նրանք պարզապես հայտնվել են թակարդում», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
Ռասելը նաև ընդգծել է, որ անկլավում գտնվող մարդիկ ջրի և սննդի հասանելիություն չունեն:

«Հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են ապահովել այնպիսի վայրերի անվտանգությունը, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցները, որտեղ քաղաքացիական անձինք և երեխաներն ապաստան են փնտրում»,- հայտարարել է նա՝ նշելով, որ հակամարտության սկզբից զոհվել է ավելի քան 4,7 հազար երեխա:

Ռասելը հայտարարել է, որ մտադիր է տարածաշրջան վերադառնալ մի քանի շաբաթից: Եգիպտոսում տեղի ունեցած վթարի պատճառով նա ստիպված է եղել ընդհատել ուղևորությունը Իսրայել, որտեղ մտադիր էր հանդիպել առևանգված երեխաների ընտանիքների հետ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է, որ ամեն օր ավելի քան 400 երեխա է զոհվում և վիրավորվում պաղեստինյան Գազայի հատվածում, որը շաբաթներ շարունակ ինտենսիվ գնդակոծության է ենթարկվում իսրայելական բանակի կողմից: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ Գազան դարձել է երեխաների գերեզմանատուն։
 

Placeholder