Հայաստան-Ուելս հանդիպումն՝ այսօր
Օրվա թեմա
11:00 18/11/2023
Հայաստան

Հայաստան-Ուելս հանդիպումն՝ այսօր

ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի Հայաստան-Ուելս հանդիպումը կկայանա այսօր ժամը 18։00-ին  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ 

Հանդիպման մրցավարն է Բենուա Բաստիենը, մրցավարի օգնականներ՝ Հիշամ Զակրանին և Օրելիեն Բերտոմեուն: Չորրորդ պաշտոնյան կլինի Ժերեմի Պինյարը:

Նախաղաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատասխանելով հարցին՝  համարում ե՞ք, որ Հայաստանի հավաքականը վաղվա հանդիպման ֆավորիտն է, այն բանից հետո, երբ հաղթեցիք Ուելսի ընտրանուն 4։2 հաշվով, ասել է. «Ո՛չ ես այդպես չեմ կարծում։ Սա տարբերվող խաղ է լինելու։ Հիշե՛ք ընդմիշտ, որ կրկնվող խաղեր չեն լինում, ինչքան էլ որ մենք ցանկանանք»։

 

 

Placeholder
Հայաստան-Ուելս հանդիպումն՝ այսօր