ՀՀ կառավարությունը անգլերենով տեսանյութ է հրապարակել՝  ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Քաղաքական
13:10 18/11/2023
Հայաստան

ՀՀ կառավարությունը անգլերենով տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀՀ կառավարությունը անգլերենով տեսանյութ է հրապարակել՝  ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ 

Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» համաժողովում է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և խաղաղության օրակարգը
«Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները, ըստ նրա, հետևյալն են.

«Սկզբունք թիվ 1. Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

Սկզբունք թիվ 2. Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը, իհարկե մեր պարեկային ոստիկանության հետ համատեղ:

Սկզբունք թիվ 3. Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

Սկզբունք թիվ 4. Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ»:

Placeholder
ՀՀ կառավարությունը անգլերենով տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը