Որպեսզի Ադրբեջանը կատարի Հաագայի դատարանի որոշումը, միջազգային հանրության ճնշումն է պետք. Խանդանյան
Քաղաքական
14:34 18/11/2023
Հայաստան

Որպեսզի Ադրբեջանը կատարի Հաագայի դատարանի որոշումը, միջազգային հանրության ճնշումն է պետք. Խանդանյան

«Ողջունում եմ այդ որոշումը և հույս եմ հայտնում, որ այն դիվանագիտական, քաղաքական գործընթացներում կարող է կարևոր գործիք լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի արդարադատության դատարանի այս որոշմանը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով։

Նրա խոսքով, շատ կարևոր է ՄԱԿ-ի արդարադատության դատարանի այս որոշումը. «Սակայն դատարանը նման որոշում էր կայացրել նաև Լաչինի միջանցքի վերաբերյալ, բայց, ցավոք սրտի, միջազգային հանրության ճնշումը բավարար չեղավ»։ 

Հիշեցնենք, որր նախօրեին Հաագայի դատարանը հրապարակել էր որոշումը՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու ՀՀ դիմումի վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին Արցախ վերադառնալու դեպքում ապահովել արցախցիների անվտանգությունը:

Placeholder