Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյան. Սա Հայաստանի դեմ նոր ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում
«Կասկածելի է թվում, որ Ադրբեջանում բաձրագույն հովանավորությամբ, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան» և այս հայեցակարգը ուսուցանում են դպրոցներում, պետական լրատվամիջոցերով»,- Երևանում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացման արարողությանն ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակելով խոսքը՝ ընդգծեց. «Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ագրեսիա կազմակեպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»։
Փաշինյանը նշեց, որ չեն հասկանում նաև տասնյակ գերիներին հետևողականորեն չվերադարձնելու Ադրբեջանի մոտեցումը, չնայած վաղուց առաջարկել են այս թեման լուծել խաղաղության օրակարգին հարիր բանաձևով՝ բոլորը բոլորի դիմաց։
«Բայց և այնպես Հայաստանը նվիրված է խաղաղության օրակարգին, խաղաղության գործընթացին»,- ասաց Ն.Փաշինյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։