«Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները»
Քաղաքական
09:40 18/11/2023
Հայաստան

«Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները»

«Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները»,- այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ Սամվել Հակոբյանը դիմել է դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու և քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով:

«Հոկտեմբերի 13-ին Ավինյանի երդման արարողության նիստը քվորում, այսինքն՝ ավագանիների առնվազն կեսից ավելիի ներկայություն չի ունեցել, հետևաբար՝ նա չէր կարող երդվել ու ստանձնել քաղաքապետի լիազորությունները:

Ակնկալում ենք, որ դատարանն օրենքով կառաջնորդվի և կբավարարի մեր հայցը:

Ի դեպ, Ավինյանի թիմակիցները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ-ում թեմային անդրադառնալով՝ հաստատել են, որ համայնքների ավագանիների նիստերը, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի երդման արարողության նիստը, պետք է իրավազոր լինեն, իսկ դա հնարավոր է միայն քվորումի ապահովման դեպքում: Այնպես որ, Երևանի քաղաքապետարանում այս կարևորագույն հարցում կա ապօրինություն՝ այդտեղից բխող հետևանքներով»,- գրում է Ս.Հակոբյանը։
 

Placeholder
«Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները»