Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հումանիտար օգնություն տեղափոխող առնվազն 26 բեռնատար ուրբաթ «Ռաֆահ» անցակետով մուտք է գործել Գազայի հատված։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել Է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարական գործունեության համակարգողի գրասենյակը (COGAT):
«Մարդասիրական օգնությամբ բեռնված 26 բեռնատար ստուգվել և Գազա է ուղարկվել «Ռաֆահ» անցակետով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անկլավ է ժամանել 12 բեռնատար՝ պարենամթերքով, 10-ը՝ բժշկական սարքավորումներով, 3-ը՝ ջրով և 1 բեռնատար՝ ժամանակավոր տեղակայման համար անհրաժեշտ սարքավորումներով։