Wildberries-ի սեփականատերը պատմել է, թե ինչու իրեն 20 տարեկանում  աշխատանքի չէին  ընդունում
Աշխարհում
10:22 20/11/2023
Տարածաշրջան

Wildberries-ի սեփականատերը պատմել է, թե ինչու իրեն 20 տարեկանում աշխատանքի չէին ընդունում

Wildberries ընկերության սեփականատեր Տատյանա Բակալչուկը, որը Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ կինն է, ծայրահեղ բացասական է վերաբերում այն գաղափարին, որ կինը նախ պետք է երեխաներ ունենա, ապա նոր սովորի ու կարիերա անի։ Նա ընդգծել է՝ չի կարելի կարծրատիպերը պարտադրել աղջիկներին։

«Ոչ մեկին ոչինչ պարտադրել պետք չէ։  Եթե աղջիկն առաջին հերթին ուզում է հոգ տանել ընտանիքի ու երեխաների մասին՝ լավ,  բայց պարտադրել կարծրատիպը, որ նա դա պետք է անի, ճիշտ չէ։ Երբ ես զրուցում էի հարգված մարդկանց հետ կրթության մասին, ես ասացի՝ պետք չէ պարտադրել «նախ ամուսնանալն ու երեխաները, ապա՝ կարիերան» գաղափարը»,- «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ ասել է Բակալչուկը՝ «Սերունդ» բիզնես-ֆորումի ժամանակ։

Ձեռնարկատերը հիշել է, որ 20 տարեկանում իրեն աշխատանքի չեն ընդունել հենց այն պատճառով, որ նոր է ամուսնացած եղել, գործատուները վստահ էին, որ  շուտով երեխա կունենա ու արձակուրդ կգնա։

«Ես իրականում երեխայի խնամքի արձակուրդ գնացի, հետո հիմնեցի Wildberries-ը։ Իմ երեք աղջիկներին ես խորհուրդ չեմ տա ամուսնանալ, քանի դեռ ոտքի չեն կանգնել»,-ասել է հարուստ տիկինը։

Տ. Բակալչուկը հավատում է, որ հիմա համաշխարհային տնտեսությունը թույլ է տալիս, որ կանայք չկանգնեն ընտանի՞ք, թե՞ կարիերա ընտրության առաջ։

«Հեռավար աշխատանքը կամ բիզնեսը կարելի է համատեղել երեխաների խնամքի հետ»,-ասել է նա։

Forbes-ը Տատյանա Բակալչուկի կարողությունը գնահատում է 7 միլիարդ դոլար։

Placeholder
Wildberries-ի սեփականատերը պատմել է, թե ինչու իրեն 20 տարեկանում աշխատանքի չէին ընդունում