Վերին Լարսի անցակետում ավելի քան 700 մեքենա է կուտակվել
Օրվա մամուլ
16:15 20/11/2023
Տարածաշրջան

Վերին Լարսի անցակետում ավելի քան 700 մեքենա է կուտակվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՏԱՍՍ-ին Հյուսիսային Օսիայի պետավտոտեսչությունից հայտնել են, որ ավելի քան 700 մեքենա «Կազբեգի-Վերին Լարս» ավտոճանապարհին է, որը փակ է եղանակի վատթարացման պատճառով։

«Ընդհանուր առմամբ, հերթում ավելի քան 600  բեռնատար և 100 մարդատար մեքենա կա»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նոյեմբերի 19-ից ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի եղանակային պայմանների վատթարացման պատճառով։

 

Placeholder
Վերին Լարսի անցակետում ավելի քան 700 մեքենա է կուտակվել