Երկրաշարժ՝ Իրանում
Տարածաշրջան
23:28 20/11/2023
Տարածաշրջան

Երկրաշարժ՝ Իրանում

Իրանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությմբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին նոյեմբերի 20-ին հաղորդվում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում։

Ըստ կենտրոնի չափագրումների, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մոտ 352 հազար բնակիչ ունեցող Բանդար Աբաս քաղաքից 62 կիլոմետր հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Placeholder