Ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար
Քաղաքական
12:26 20/11/2023
Աշխարհ

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։  Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Կլաարն անդրադարձել է  Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձին։ 

«Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է,  նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով»,- ասել է նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

Placeholder
Ցանկացած ճանապարհ, որն անցնում է ՀՀ տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար