Մասկը հերքել է հակասեմականության մեղադրանքները
Քաղաքական
08:39 20/11/2023
Աշխարհ

Մասկը հերքել է հակասեմականության մեղադրանքները

Ամերիկացի միլիարդատեր Իլլոն Մասկը կեղծ է անվանել որոշ ԶԼՄ-ների մեղադրանքները, թե ինքը հակասեմական է: Այս մասին գործարարը գրել Է X սոցիալական ցանցի իր էջում:

«Անցյալ շաբաթ լրատվամիջոցներում հայտնվեցին հարյուրավոր կեղծ պատմություններ, որոնք պնդում էին, որ ես հակասեմական եմ: Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից»,- ասել է նա:

Մասկը հավելել է, որ մարդկությանը ցանկանում է «միայն ավելի լավ և բարեկեցիկ ապագա»:

Ավելի վաղ նա մեկնաբանել էր նշված սոցցանցի օգտատերերից մեկի հրապարակումը, ով գրել էր, որ «հրեական համայնքները սպիտակամորթների նկատմամբ նույն դիալեկտիկական ատելությունն են քարոզում, որ պահանջում են դադարեցնել իրենց հանդեպ»։ Գործարարը համաձայնել է այս պնդման հետ։
 

Placeholder
Մասկը հերքել է հակասեմականության մեղադրանքները