Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա
Սպորտ
10:45 20/11/2023
Հայաստան

Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա

Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:

ՀՖՖ-ից հայտնում են, որ Հայաստանի  զգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ հարձակվողՈւգոչուկվու Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Երևանում կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան - Ուելս հանդիպումը: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
 

Placeholder
Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա