Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ի նշան բողոքի հրդեհել են խորհրդարանը
Քաղաքական
17:45 20/11/2023
Աշխարհ

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ի նշան բողոքի հրդեհել են խորհրդարանը

Ալբանացի ընդդիմադիր պատգամավորները փորձել են խափանել խորհրդարանական նիստը՝ բողոքելով սոցիալիստների՝ գնալով ավելի շատ ավտորիտարի վերածվող կառավարման դեմ: Այդ մասին Associated Press-ի լուրին անդրադարձել է «Գազետա ռու»-ն։

Ըստ լուրի, դեմոկրատ օրենսդիրները դահլիճի կենտրոնում կրակ են վառել և աթոռներ դրել իրար վրա, երբ վարչապետ Էդի Ռաման նստել է իր տեղը՝ հաջորդ տարվա բյուջեի քվեարկության համար:

Նյութում նշվում է, որ ձախ սոցիալիստները, որոնք ունեն 73 մանդատ 140-տեղանոց խորհրդարանում, արագ սկզբունքային քվեարկություն են անցկացրել և 5 րոպեի ընթացքում ընդունել են նախագիծը և ավարտել նիստը։ Բյուջեի յուրաքանչյուր կետի վերաբերյալ բանավեճ է սպասվում այս շաբաթվա վերջին:

Ըստ Associated Press-ի, ընդդիմության գործողությունները փոքր հրդեհի պատճառ են դարձել։

Ինչպես ասվում է նյութում, ընդդիմությունը ցանկանում է ստեղծել խորհրդարանական քննչական խմբեր՝ վարչապետ Ռամայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոռուպցիայի ենթադրյալ դեպքերը հետաքննելու համար։

Ընդդիմադիր պատգամավորներից Գազմեն Բարդին ասել է, որ իրենք թույլ չեն տա խորհրդարանին կատարել իր աշխատանքը:

«Մեր պայքարն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացու ցույց տանք, որ խորհրդարանը չէ, որ ներկայացնում է իրեն»,-ասել է նա:

Placeholder
Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ի նշան բողոքի հրդեհել են խորհրդարանը