Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փորձում են Գրիգորի Խաչատուրովին որքան հնարավոր է երկար պահել կալանքի տակ. Հակոբ Ենոքյան
«Մայիսի 8-ից սկսած նախնական դատալսումների ամբողջ էությունը կայացել է Գրիգորի Խաչատուրովին որքան հնարավոր է շատ կալանքի տակ պահելը»,- ասուլիսում ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում իրենք ոչ մի բան չեն արել։
«6 ամսից ավելի ընթացող նախնական դատալսումների ընթացքում, հարցերի հաջորդականության 1-ին կետից առաջ չենք անցել, դատարանը նոր հասել է բացարկների ունկնդրմանը»,- ասաց պաշտպանը։
Հ.Ենոքյանի խոսքով, Վերաքննիչ դատարանի մոտ էլ է ակնհայտ եղել այն հանգամանքը, որ նկարագրված արարքում փողերի լվացում չկա։
«Իսկ մենք բազմիցս ասել ենք, թե ինչու է այս արարքը որակվել փողերի լվացում։ Քանի որ փողերի լվացումն առանձնապես ծանր հանցագործություն է համարվում, իսկ առանձնապես ծանր հանցագործության համար քրեական պատասխանատվությունից ազատվելու վաղեմության ժամկետն ամենաերկարն է։ Արարքը թվագրած է 2009 թվականի փետրվարի 16-ով, որի համար հենց առանձնապես ծանր հանցագործություն է պետք, որպեսզի վաղեմության ժամկետը լրացած չլինի»,- ասաց Հակոբ Ենոքյանը։
Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է այս տարվա մարտի 16-ից։ Խաչատուրովը ձերբակալվել էր ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Դատախազությանտարածած հաղորդագրության համաձայն, Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման համար։ Գործը վերաբերում է Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։