Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բանգլադեշում բողոքի ակցիաները կարող են ջինսերի համաշխարհային դեֆիցիտ առաջացնել
Բանգլադեշում հասունացող քաղաքական ճգնաժամի ֆոնին զանգվածային գործադուլներ են սկսվել այն գործարաններում, որտեղ ջինսեր են կարում աշխարհի խոշորագույն բրենդների համար` Calvin Klein, Wrangler, H&M, Target, Zara, Tesco, Marks & Spencer և Hugo Boss։
Գործադուլի պատճառը, ինչպես գրում է «Լենտա․ռու»-ն, աշխատանքային պայմաններն են։ Այսպիսով, կարի ֆաբրիկանների աշխատողները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում։
Երկրում տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձն ամսական կազմում է ընդամենը մոտ 75 դոլար, ինչը ցածր է միջին աշխատավարձից։ Այժմ նրանք պահանջում են աշխատավարձի բարձրացում մինչև 243 դոլար (Բանգլադեշում միջին աշխատավարձն է):
Նշվում է․ որ արդեն փակվել են հարյուրավոր գործարաններ, և եթե իրավիճակը չփոխվի, արդեն 2024-ի սկզբին ջինսե հագուստի հետ կապված խնդիրներ կարող են սկսվել ամբողջ աշխարհում։