Վրաստանի նախագահը գտել է իր կորած շանը
Տարածաշրջան
17:19 21/11/2023
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը գտել է իր կորած շանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գտել են իր կորած Գոմբորա անունով շանը։

Երեքշաբթի ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտնել էր, որ Թբիլիսիի կենտրոնում կորցրել է իր ընտանի կենդանուն և կոչ է արել բոլորին կապ հաստատել իր հետ, եթե կենդանուն գտնեն։

«Գտանք: Շնորհակալություն բոլորին»,-«ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահին բազմիցս նկատել են մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգիներում իր շան հետ զբոսնելիս։ Զուրաբիշվիլին 2018 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ անօթևան շանը վերցրել էր Կախեթիի Գոմբորի լեռնանցքից։

Placeholder
Վրաստանի նախագահը գտել է իր կորած շանը