Վրաստանի նախագահի շունը կորել է Թբիլիսիի կենտրոնում
Տարածաշրջան
14:52 21/11/2023
Տարածաշրջան

Վրաստանի նախագահի շունը կորել է Թբիլիսիի կենտրոնում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ իր շունը՝ Գոմբորան անհետացել է Թբիլիսիի կենտրոնում։

Երկրի ղեկավարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ տեղեկացնելով, որ շունն ունեցել է  մոխրագույն օձիք։

Վրաստանի նախագահը հրապարակել է իր ընտանի կենդանու լուսանկարը և նշել հեռախոսահամարը։ Վրաստանի ղեկավարը նախընտրական քարոզարշավի ժամանակ շանը վերցրել է Կախեթիի շրջանի Գոմբորի լեռնանցքից։ Նրան անվանել են Գոմբորա և ներկայացրել որպես «նախագահական շուն»։

Զուրաբիշվիլին առաջին անգամ իր չորքոտանի ընկերոջ լուսանկարը հրապարակել է սոցցանցերում 2019 թվականի ապրիլին։

Ցանցում մեկ անգամ չէ, որ  հայտնվել են լուսանկարներ, թե ինչպես է նախագահը զբոսնում շան հետ նախագահի  նստավայրի մոտ:



Placeholder
Վրաստանի նախագահի շունը կորել է Թբիլիսիի կենտրոնում