Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
20:42 21/11/2023
Տարածաշրջան

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում նոյեմբերի 21-ին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է  երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաչմազի շրջանի Ղուբա կայարանից 28 կմ հյուսիս-արևմուտք, իսկ օջախը՝ 6 կմ խորության վրա: Ըստ կենտրոնի հաղորդած տվյալների՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,1 մագնիտուդ:

Placeholder
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել