Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ Կոլորադո նահանգում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել մեկը: Միջադեպի մասին հայտնում է NBC News-ը։
«Երկու տղամարդ և մեկ կին գնդակահարվել են, ևս մեկ կին բուժվում է հիվանդանոցում»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին ասվում է ռեպորտաժում՝ Քասթեր շրջանի շերիֆի գրասենյակի հղումով:
Նշվում է, որ ոստիկանությունը պարզել է կասկածյալի ինքնությունը և նրա վարած մեքենան՝ սկսելով ենթադրյալ հանցագործին որոնելու գործողությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը «կողմերի միջև գույքային վեճի» հետևանք է։