20 միլիարդ դրամից ավելի հատկացումներ տրամադրել ենք արցախցիներին. փոխնախարար
Տնտեսություն
11:32 21/11/2023

20 միլիարդ դրամից ավելի հատկացումներ տրամադրել ենք արցախցիներին. փոխնախարար

«Այս պահի դրությամբ մենք գրեթե 20 միլիարդ դրամից ավելի հատկացումներ տրամադրել ենք Արցախից մեր հայրենակցիներին աջակցության տեսքով»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում  «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը։

Նա նշեց, որ սա  մոտավորապես 1 տոկոս և ավելին է բյուջետային ծախսերի թույլատրելի սահմանաքանակների մեջ։

«Դրանից ավելի քանակությամբ նախատեսվում է մինչև  տարեվերջ հատկացումներ կատարել»,- ասաց փոխնախարարը։

Placeholder