Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ
Քաղաքական
14:49 21/11/2023

Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ

«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ բանակցությունների, ավելին՝ փոխանակվում են  խաղաղության պայմանագրերի տարբեր նախագծեր»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Նա նշեց, որ Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից, ու այն պլատֆորմները, որոնք գտել է արդյունավետ, այդ բանակցություններին մասնակցել է։

Հարցին, արդյո՞ք Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց կա, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ Հայաստանի օրակագում նման հարց չի քննարկվել։  ԱԺ փոխնախագահը նշեց՝ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության պատասխանատվության տարածքը։

«Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը, որ ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքներում ... », - նշեց Արշակյանը։

Նա նաև նշեց, որ սպառազինության ձեռքբերման տեսանկյունից այլըտրանքներ կան, Հայաստանը դրանք օգտագործում է։

Placeholder
Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ