Այսօրվա համար էր պետք Ադրբեջանին Խոջալուն
Տարածաշրջան
12:39 21/11/2023
Տարածաշրջան

Այսօրվա համար էր պետք Ադրբեջանին Խոջալուն

Вспомните что вы творили в Ходжалы,- գրել է ադրբեջանցի տգետ կենդանին «Գաղափարախոսության վայրիվերումները» նյութի ռուսերենի տակ։

Ոչ միայն։

Ցանկացած իրենց վայրենությունների մասին նյութերի տակ կատաղած գրում են՝ բա որ դուք Խոջալուն...։ Սումգաիթի ցեղասապնության պատումների տակ, Մարաղայի, Բաքվի ջարդերի, գերիների գլխատման, երեխաների գազանավարի հոշոտման (6 ամսական եփած հայ երեխեք եմ տեսել), դիերի մասնատման...։ Մեկ ուզում ես ասել՝ գոնե նայեք որը որից հետո եղել, այն էլ դա էլ պիտի պտտեն, թե՝ տեսա՞ք, ուրեմն արել եք։

1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանն այս տարվա օգոստոսին Պուտինի ձեռմամբ, Ալիև-Փաշինյան պայմանավորվածությամբ միակ ճանապարհով Արցախից Հայաստան գալիս ձերբակալվել էր ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:

Աղավնոն չէր էլ մտնում 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի մեջ որպես «տալու», հետո միայն բանավոր, անհասկանալի զրույցներով Փաշինյան-Ալիև որոշեցին, որ քայլ առ քայլ ապագա կա ապագա տա։ Սրանք որոշեցին, տարածքային կառավարման  նախարար Հայկ Խանումյանը տարածքները կառավարեց՝ դատարկեց, տվեցին ադրբեջանին։
Հիմա Ռաշիդ Բեգլարյանին Բաքվում կալանավորել են, թե՝ Խոջալուն դու ես արել։

Այս օրվա համար էր արած Խոջալուն. Մարդկանց բռնում, դատնում են, կալանավորում, միջազգային հանությանը ցցնում իրենց ադրբեջանական արդարադաույունը, թե տեսեք՝ ինչեր են արել ու դա ժամանակ չի ճանաչում։

Ուր են երեխաներ վառած, խաշած, մորթած, գերիներ գլխատած, կանանց անդամահատած, այրած ադրբեջանցի-թուրքերի անուն-ազգանունները։

Այսքան թուրք է շրջում Հայաստանում, զարգացնում իշխանությունների տուրիզմը։ Դրանք մեջ «ռաշիդբեգլարյաններ» չկա՞ն, ԱԱԾ-ն բռնի, հասկանանք, որ մի բան էլ մենք սովորեցինք ադրբեջանցիներից, որ ՀՀ դատարաններն էլ հայրենասիրական գործ են անում։

Ա.Ո.

Լուսանկարը՝ https://karabakhrecords.info/photo.html

Placeholder