Շակիրան երեք տարվա ազատազրկման է դատապարտվել
Իրավունք
10:57 21/11/2023
Աշխարհ

Շակիրան երեք տարվա ազատազրկման է դատապարտվել

Կոլումբիացի երգչուհի Շակիրան իսպանական իշխանությունների կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար։ Բայց երգչուհին կազատվի, քանի որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ։ Այս մասին գրում է Associated Press-ը։

Հինգ տարի առաջ Շակիրային մեղադրանք էր առաջադրվել հարկերից խուսափելու համար։ Շակիրան ամենաերկարը Իսպանիայում ապրել է 2012-2014 թվականներին, թեև որպես իր հիմնական բնակության վայր նշել է Բահամյան կղզիները։ Չնայած առաջադրված մեղադրանքներին՝ երգչուհին հերքել է ամեն ինչ։

kulturomania.ru-ն գրում է, որ երկար հետաքննությունից հետո իսպանական իշխանությունները ապացուցել են, որ Շակիրան իսկապես 2012-2014 թվականներին եղել է Իսպանիայի բնակիչ։ Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն քանի որ երգչուհին գործարք է կնքել իշխանությունների հետ և նախկինում դատվածություն չի ունեցել, նրա պատիժը փոխարինվել է 7 միլիոն եվրո տուգանքով։

Placeholder
Շակիրան երեք տարվա ազատազրկման է դատապարտվել