Կատարյալ արկածախնդրություն. Սուրենյանցը՝ ՀԱՊԿ օրակարգից Հայաստանին օգնելու հարցը հանելու մասին
Քաղաքական
11:15 21/11/2023
Հայաստան

Կատարյալ արկածախնդրություն. Սուրենյանցը՝ ՀԱՊԿ օրակարգից Հայաստանին օգնելու հարցը հանելու մասին

«Կատարյալ արկածախնդրություն. Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի վրայից հանվում է Հայաստանի անվտանգության ապահովման բեռը՝ դրանից բխ ող բոլոր անբարենպաստ հետևանքներով»։ Այսպես է գնաատում  ՀԱՊԿ քարտուղարի հայտարարությունը պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Թե բա՝ արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա ենք անում»,-գրել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր  Լուկաշենկոյի հետ հանդիպմանը  կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը։ 
 
Placeholder
Կատարյալ արկածախնդրություն. Սուրենյանցը՝ ՀԱՊԿ օրակարգից Հայաստանին օգնելու հարցը հանելու մասին