Իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել
Քաղաքական
13:02 22/11/2023
Տարածաշրջան

Իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել

Իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել, սահմանախախտները դիմել են փախուստի, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պետական սահմանապահ ծառայությանը:

Ըստ լրատվամիջոցների՝ երկու անհայտ անձ փորձել է խախտել Իրանի պետական սահմանը։ Սահմանապահները նրանց մոտ զենք են նկատել, իսկ նրանցից մեկի մոտ ծանր բեռ:

«Սահմանախախտները չեն ենթարկվել ադրբեջանցի սահմանապահների՝ կանգ առնելու հրամանին և կրակ են բացել հրազենից, այնուհետև նետել են բեռը և, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից և ռելիեֆի բարդությունից, հետ են փախել Իրանի տարածք» - տեղեկացրել են սահմանապահ ծառայությունից։

Նշվում է, որ դեպքի վայրում նետված բեռի զննման ժամանակ սահմանապահները հայտնաբերել և առգրավել են ավելի քան 95 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցներ (10,1 կգ մետամֆետամին և 85 կգ ափիոն):
 

Placeholder
Իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել