Սելարայանն ու Մոդրիչը փոխանակվել են մարզաշապիկներով
Օրվա թեմա
09:40 22/11/2023

Սելարայանն ու Մոդրիչը փոխանակվել են մարզաշապիկներով

Նոյեմբերի 21-ին կայացած Խորվաթիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի, Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ»-ի կիսապաշտպան Լուկաս Սելարայանն ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը փոխանակվել են խաղաշապիկներով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարկել է նրանց լուսանկարը և կից գրել․

«Լուկան և Լուկասը փոխանակվեցին մարզաշապիկներով»։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման մրցաշարի վերջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում 0:1 հաշվով պարտվեց Խորվաթիային։
 

Placeholder
Սելարայանն ու Մոդրիչը փոխանակվել են մարզաշապիկներով