Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԿԽՄԿ. Կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում պահվող հայերին
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ծագումով հայ անձանց, ինչպես նաև Հայաստանում կալանավորված ադրբեջանցիներին»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Նախիջևանում տեղի ունեցած սեմինարի ժամանակ ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Դրագանա Կոջիչը։
Ադրբեջանական աղբյուրների համաձայն, նա տեղեկացրել է, որ այդ այցելությունների ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները ծանոթանում են կալանավորված անձանց վիճակին և նրանց նկատմամբ վերաբերմունքին։