ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է «Ռոսիա-24»-ի թղթակիցը
Աշխարհում
20:17 22/11/2023
Աշխարհ

ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է «Ռոսիա-24»-ի թղթակիցը

«Ռոսիա-24»-ի թղթակից Բորիս Մակսուդովը վիրավորում է ստացել Զապորոժիեի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով: Այդ մասին հայտնում է  mk.ru-ն։

Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 22-ին Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքից բեկորային զինամթերքով հարված են հասցրել մի խումբ ռուս լրագրողների, որոնք նյութ էին պատրաստում Զապորոժիեի մարզի բնակավայրերի գնդակոծությունների մասին:

Մակսուդովն օպերատիվ կերպով տարհանվել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, կյանքին վտանգ չի սպառնում։

 

Placeholder