Գազայում ժամանակավոր զինադադար կհաստատվի․ ազատ կարձակեն գերեվարված կանանց ու երեխաներին
Քաղաքական
11:20 22/11/2023
Աշխարհ

Գազայում ժամանակավոր զինադադար կհաստատվի․ ազատ կարձակեն գերեվարված կանանց ու երեխաներին

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատ արձակելու գործարքին: Այս մասին հայտնում է «Haaretz» պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ գործարքին հավանություն տալու հարցով նախարարների կաբինետի նիստը շարունակվել է վեց ժամ։ Արդյունքում հաստատվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ ժամանակավոր հրադադարի մասին համաձայնագիրը, որը կներառի իսրայելցի պատանդների փոխանակումը իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների հետ:

Կառավարության 38 անդամներից միայն երեք ծայրահեղ աջ նախարարներն են դեմ քվեարկել գործարքին։

Պլանի համաձայն՝ քառօրյա զինադադար կհայտարարվի, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 50 կանանց ու երեխաների։ Բացի այդ, Կարմիր Խաչի ներկայացուցչին կթույլատրվի այցելել մնացած պատանդներին՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։

Placeholder