Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հաստատվել է ԱՄՆ-Կանադա սահմանային կամրջի վրա ավտոմեքենայի պայթյունի դեպքը
Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև կամուրջի վրա ականապատ մեքենայի պայթյունը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է գործակալությունը:
«Հետաքննությունների դաշնային բյուրոյի Բուֆալոյի գրասենյակը հետաքննում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանային անցակետում՝ Rainbow Bridge-ում մեքենայի պայթյունը»,-ասվում է բյուրոյի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՀԴԲ-ն հետաքննության շրջանակում համագործակցում է տեղական և դաշնային իրավապահների հետ։
Ինչպես հաղորդվում է, Rainbow Bridge-ը անորոշ ժամանակով փակվել է սահմանի կանադական կողմում ավտոմեքենայի հետ կապված միջադեպից հետո։ Ականատեսները հրապարակել են ծխի և վնասվածքների տեսանյութեր։